Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Կախարդ Կվակուն ու Ռոնալդուն

Կախարդ Կվակուն ու Ռոնալդուն
06.06.2014 | 12:03

Ինչպես հայտնի է, օրերս մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանակակից ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկի՝ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի չմասնակցելու հավանականությունը բավական մեծ է: «Չորս ամիս առաջ ես ասացի,- անկեղծանում է գանացի կախարդ Նանա Կվակու Բոնսամը,- որ թույլ չեմ տա Քրիշտիանուի մասնակցությունն աշխարհի առաջնությանը կամ, որպես նվազագույն, Գանայի դեմ դաշտ դուրս գալուն: Իսկ նրան խանգարելու լավագույն միջոցը վնասվածքն էր: Բժիշկներն այդ վնասվածքը չեն բուժի սովորական դեղամիջոցներով, քանզի այն հոգևոր բնույթի է: Այսօր ցավում է նրա ծունկը, վաղը կցավի ազդրը, մյուս օրը՝ մեկ այլ բան: Անցած շաբաթ ես գտել եմ չորս շուն, որ նրանց միջոցով հատուկ դաշտ ստեղծեմ: Ես ամենայն լրջությամբ եմ ասում»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ